211652_close_icon

Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

views-count1399 դիտում article-date 21:08 23-03-2023
Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային։
 

Նմանատիպ նյութեր