211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:37 23-03-2023

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: Այս մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:

«Այս միջանցքը կենսական ուղի է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը...՝ կոչ անելով ձեռնարկել «անհապաղ գործողություններ» և «անհապաղ դադարեցնել անօրինականությունը և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը»։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», - ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր