Խաղաղության պայմանագիր լինելու է մինչ օրս ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Փաշինյան
                        Խաղաղության պայմանագիր լինելու եւ  լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում  ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքն ուղղելով Հայաստանի եւ միջազգային հանրությանը:
«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը եւ հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելո, անվտանգային համակարգն ուժեղացնելով: Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման եւ մեր ժողովրդավարությանն ամրապնդելու ճանապարհից»,- ընդգծեց վարչապետը: