1960 դիտում
20:53 22-03-2023
Փաստաբան. «Սա իրավական բեսպրեդել է, որը տանում է անձի նկատմամբ խոշտանգման, ինչը մենք թույլ չենք տալու»․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ ««Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ Գառնիկ Իսագուլյանն այսօր նորից հարցաքննության է մասնակցել Արաբկիր վարչական շրջանի քննչական մարմնում: «Նոր քրեական վարույթ է նախաձեռնվել նոր քրեական օրենսգրքի 507 հոդվածով: Այսինքն, դատական ակտը դիտավորյալ չկատարելու վերաբերյալ»,-ասաց փաստաբանն ու շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը: Գոյություն ունեն երկու վճիռներ. 48 միլիոնի հայտնի դրվագի մասով՝ Լիլիթ Մակունցի հայցադիմումի հիման վրա: Երբ Իսագուլյանը եղել է կալանավայրումն, նա հասել է իր համար բարենպաստ դատական ակտի: Այսինքն, Իսագուլյանը եղել է անազատության մեջ եւ նրանք արագ-արագ դատերը շահել են: Եվ ունենք Էդմոն Մարուքյանի կողմից տրված պատվի ու արժանապատվության հայցադիմում, որի ժամանակ նույնպես նշանակվել է դատաքննություն, երբ Իսագուլյանը կրկին եղել է կալանավայրում, եւ դատերը շահել են առանց մեր ներկայության:
Այստեղ ամենախոցելին այն հարցն է, որ Իսագուլյանին հեղափոխության 48 միլիոնի դրվագի հետ կապված դրվագով, խոսքն ադրբեջանական փողերի մասին է, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը մի հատ քրեական վարույթ ունի, մի հատ քաղաքացիական վարույթ ունի, մի հատ վարչական վարույթ, մի հատ նորից քրեական վարույթ նախաձեռնել են: Այսինքն, մի հատ սուտ մատնության դրվագ ունենք, մի հատ ասում են, որ դու զրպարտել ես, մի հատ ասում են՝ վարչական դատարանում դրա համար ներողություն չխնդրելու պարագայում դու պետք է վարչարարության ենթարկվես ու մի հատ էլ ասում են, որ դու նորից քրեական պատասխանատվության պետք է ենթարկվես, որովհետեւ ներողություն չես խնդրում մի բանի համար, ինչի համար սուտ մատնության դրվագով դու արդեն դատապարտվում ես: Որտեղ նույնիսկ մեղքն ընդունելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Իսագուլյանը մեղավոր չէ»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
7344 դիտում
23:14 30-05-2020
Քննիչները կոծկում են շարքային Գալոյանի խոշտանգման փաստերը, նրա մայրը սթրես է տանում. Forrights.am
Այս բաժնից
1024 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»