211652_close_icon

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին առաջադրվել է 70,4 միլիոն դրամի տուգանք․ ՊԵԿ

views-count1321 դիտում article-date 18:15 15-03-2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 210 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին առաջադրվել է շուրջ 70.4 մլն դրամի չափով տուգանք:

 

Նմանատիպ նյութեր