1399 դիտում
15:44 15-03-2023
44-օրյայի ժամանակ ինչ-որ մարդիկ բյուջեից կանխիկացումներ են կատարել և 3 անգամ թանկ զրահաբաճկոններ գնել, երկիրը իմանալու է նրանց անունները. Մամիջանյան
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ և այլն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Գրում է Tert.am-ը։
«Բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, խոստանում եմ, որ այդ գործը պարզվելու է և ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև երկիրը իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները։ Այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ասուլիսում հնչեցված պատերազմի ժամանակ բանակում առկա «5-րդ շարասյան» մասին հայտարարությանը։
«Դա «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր։ Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նմանատիպ նյութեր
10318 դիտում
15:18 18-01-2017
Յուրա Մովսիսյան. Մարդիկ առանց իմանալու Ռուսաստանի մասին հիմարություններ են խոսում
1483 դիտում
15:09 16-03-2023
Մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում․ Ավինյան
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»