1177 դիտում
12:23 13-03-2023
ՌԴ-ն Մոլդովայում իրավիճակն ապակայունացնել անհաջող փորձեր է կատարում․ Անդրեյ Սպինու
Մոլդովայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրեյ Սպինուն հայտարարել է, որ մարտի 12-ին Քիշնեւում տեղի է ունեցել ոչ թե ցույց, այլ Մոլդովան ապակայունացնելու Ռուսաստանի անհաջող փորձ, տեղեկացրել է Nokta.md-ն։
Սպինուն կոչ է արել հանգստություն պահպանել, դիմել միայն տեղեկատվության պաշտոնական եւ հավաստի աղբյուրներին եւ խոսել մարդկանց հետ «գողական խմբավորումների՝ «Շորի» եւ մյուսների ապակայունացնող գործողությունների վտանգի մասին»։
«Բոլորը պետք է հեռու մնան այդ շարժումներից՝ փոխադրողները, վարորդները, տեղի իշխանությունը, բիզնեսը։ Բոլորը, ովքեր նպաստում են այդ գործողություններին, աշխատում են Մոլդովայի դեմ»,- ասել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարը։
Մոլդովայի ոստիկանությունը մարտի 12-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է խափանել ռուսամետ անձանց խմբերի պլանները, որոնք հատուկ պատրաստություն են անցել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։
Ոստիկանությունն արդեն կալանավորել է ցույցի 54 մասնակցի՝ Իլան Շորի կողմնակիցներին, նրանցից 21-ն անչափահաս է։ Նրանց կալանավորել են «կասկածելի« վարքագծի եւ արգելված առարկաներ ունենալու համար։
Մոլդովայի ոստիկանապետ Վիորել Չեռնեցանուն նշել է, որ ցույցերի ժամանակ Շորի կողմնակիցներին պատրաստել են զանգվածային անկարգություններ հրահրելու համար։ Համակարգել են ռուսական հատուկ ծառայությունները, իսկ յուրաքանչյուր սադրիչ պետք է ստանար 10 հազար դոլար։
Ինչպես հավաստիացնում են իշխանությունները, անկարգությունները պատրաստվում էին Քիշնեւում նոր արեւմտամետ կառավարության դեմ։ Կիրակի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են ընդդիմադիր «Շոր» կուսակցության կողմնակիցները։ Մասնակիցները վանկարկել են կարգախոսներ նախագահ Մայա Սանդուի դեմ, ինչպես նաեւ դժգոհել են էլեկտրաէներգիայի բարձր գներից։ Կազմակերպիչների խոսքով՝ ակտիվիստները եկել էին պահանջելու վճարել ձմռան ամիսների վճարները, ինչպես նաեւ թույլ չտալու, որ ռազմական հակամարտություն ծագի Մոլդովայի տարածքում։
Տեղեկացվել է ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների մասին։ Ոստիկանությունը փակել է Կառավարության տան մուտքը Մեծ ազգային ժողովի գլխավոր հրապարակի շրջանում։ Ցուցարարները փորձել են գրոհով հաղթահարել պատնեշը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
610 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
634 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
691 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»