211652_close_icon
views-count30430 դիտում article-date 16:58 12-03-2023

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ սեփական տանը, ննջասենյակում, մահճակալին հայտնաբերվել է տղամարդու այրված ու մոխրացած դի․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Այվազյանը ու նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արև Փիլոյանն ու Արաբո Խաչատրյանը։

Ոստիկնանները նշված գյուղի առաջին փողոցի տներից մեկի սենյակում հայտնաբերել են այրված մահճակալ, որտեղ մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 52-ամյա Համլետ Բ․-ի այրված, մոխրացած դին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է մահացածի եղբայրը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր