1459 դիտում
17:31 11-03-2023
2022-ին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ԲՏԱ ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել:
Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով`2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:
Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարեւորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման եւ նման ընկերությունների ներգրավման հարցերում:
«Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համարե,- նշել է Հակոբ Արշակյանը:
Փոփոխվող եւ զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին եւ նախանշել դրանց լուծման ուղիները:
Ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորվել է գործարար հատվածի եւ պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարեւորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները:
Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է կատարվել ոլորտում մեր երկրի աշխատուժի հարցին, որոշ մասնագիտությունների գծով կրթության որակի, ինչպես նաեւ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի ներդրման հիմնախնդիրներին:

Նմանատիպ նյութեր
973 դիտում
13:03 20-07-2022
2022 թվականը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան
1603 դիտում
13:59 27-09-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
Այս բաժնից
1075 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2880 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1021 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում