5334 դիտում
14:33 06-02-2020
Տարեկան 13 մլրդ շրջանառություն ունեցող հաստատությունում 149 հազար դրամի ենթադրյալ «չարաշահում» է արձանագրվել․ Արմեն Մուրադյանը՝ ԱԱԾ հայտարարության մասին
149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք» և
նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։
Նշեմ, որ 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։
Համոզված եմ, վստահում եմ մեր իրավապահներին, որ կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»,-գրել է Արմեն Մուրադյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
13:59 27-09-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
2004 դիտում
10:08 09-05-2014
Առաջիկայում 10 կամ մինչև 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից․ Ժողովուրդ
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ