1351 դիտում
14:08 08-03-2023
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ կալանավորվել է 66 մարդ
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ցույցի ժամանակ իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով, տեղեկացրել է Грузия Online-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
«Մարտի 7-ին ՆԳՆ-ն սկսել է հետաքննել բռնության կիրառման դեպքերը Ռուսթավելու պողոտայում։ Քննությունը վարվում է Վրաստանի Քր.օր.-ի 353 եւ 187 հոդվածներով։
Մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներին համապատասխան։ Այդ անձանց կատարած իրավախախտումների փաստերը կներկայացվեն դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- նշվել է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։
Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում են օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի դեմ։ ՆԳՆ-ում նշել են, որ ակցիան «ընդունել է բռնի բնույթ»։
Կադրերում, որոնք ցուցադրել է վրացական հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենաներ։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։
Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։

Նմանատիպ նյութեր
1261 դիտում
11:13 08-03-2023
Թբիլիսիում ցույցերի հանգեցրած օրենքը օտարերկրյա գործակալների մասին անհամատեղելի է ԵՄ-ի արժեքների հետ. Բորել
1045 դիտում
20:58 28-07-2024
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ընդդիմության հայցը վաղը կուղարկվի Վրաստանի ՍԴ
1657 դիտում
14:14 06-03-2023
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել
Այս բաժնից
829 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
775 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ