2593 դիտում
09:37 24-05-2023
Եթե համալսարանականներն են այսօրինակ վարք դրսևորում, ապա ինչու՞ ենք բողոքում ամեն ինչի հանդեպ անտարբերություն դրսևորող բնակչությունից․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«2020թ նոյեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում էր Փաշինյան Նիկոլի և կառավարության հրաժարականը։
Դրանից հետո, 2021թ ընթացքում, ԵՊՀ այնժամանակյա ռեկտորի ժ.պ. Գ.Գ-ն մի քանի անգամ վերահաստատեց ԵՊՀ գիտխորհրդի դիրքորոշումը:
Գ.Գ-ի վերջին «վերահաստատումից» հետո անցել է 2 տարուց ավելի ժամանակ: ԵՊՀ գիտխորհրդի կազմը մեծամասամբ չի փոխվել: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի հրաժարականի պահանջը պետք է որ ԵՊՀ-ի գիտխորհրդի օրակարգում լինի և հավանության արժանանա:
Սակայն, ԵՊՀ-ի գիտխորհրդում համապարփակ լռություն է տիրում, ինչը նշանակում է, որ մի քանի տասնյակ ճանաչված գիտնականներ «փոխել են» իրենց կարծիքը և Փաշինյան Նիկոլը վերջիններիս համար այլևս ընդունելի կերպար է:
Եվ, եթե համալսարանականներն են այսօրինակ վարք դրսևորում, ապա ինչու՞ ենք բողոքում ամեն ինչի հանդեպ անտարբերություն դրսևորող բնակչությունից:
Այդ իմաստով, եկեք որոշենք, թե ով է իրական դավաճանը՝ Փաշինյան Նիկո՞լը, Հայաստանի միջին վիճակագրական բնակի՞չը, թե՞ վերջիններիս կրթող ԵՊՀ-ի միջին վիճակագրական գիտխորհրդականը»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»