211652_close_icon
views-count1849 դիտում article-date 17:19 29-11-2025

Այսօրվա բոլոր չվերթերը գործում են՝ ինչպես որ նախատեսված էին՝ առանց որևէ խոչընդոտի. «Wizz Air»

«Wizz Air» ավիաընկերությունը հաստատում է, որ գիշերվա ընթացքում կատարել է Airbus-ի կողմից պահանջված ծրագրային բոլոր թարմացումները Airbus A320 ընտանիքի բոլոր համապատասխան ինքնաթիռների վրա։

Այսօրվա բոլոր չվերթերը գործում են՝ ինչպես որ նախատեսված էին՝ առանց որևէ խոչընդոտի, որ կարող էր առաջանալ նախորդ հաղորդագրությունում նշված խնդրի պատճառով։

«Անվտանգությունը շարունակում է լինել ավիաընկերության ամենաբարձր և կարևոր առաջնահերթությունը։ Մենք շարունակում ենք պահպանել ամենախիստ չափանիշները մեր գործունեության բոլոր փուլերում»,- նշել է «Wizz Air»-ի գլխավոր գործառնական տնօրեն Դիամուիդ Օ Կոնհայլը։

«Ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել WIZZ-ի նվիրյալ գործընկերներին, որոնք ամբողջ գիշեր անդադար աշխատել են՝ անհրաժեշտ թարմացումները արագ և արդյունավետ իրականացնելու համար։ Նրանց նվիրվածության շնորհիվ մեր ուղևորները կարող են ճանապարհորդել նախատեսվածի համաձայն՝ չնայած առաջացած դժվարություններին»,- ավելացրել է նա։

Նմանատիպ նյութեր