211652_close_icon
views-count1195 դիտում article-date 17:43 04-03-2023

ԲԿՄԱ-ն արտագնա խաղում հաղթեց «Լեռնային Արցախ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրը մեկնարկեց «Լեռնային Արցախ»-ԲԿՄԱ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայքի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց ԲԿՄԱ-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Թարախչյանը: Հյուրերին՝ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին, առաջին կեսում հաջողվեց խփել նաև երկրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Պետրոսյանը: 

Երկրորդ կեսում «Լեռնային Արցախ»-ին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու երևանյան ակումբը հաղթանակ տոնեց: Դրա փոխարեն ԲԿՄԱ-ն 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Լուլուկյանը:

«Լեռնային Արցախ»-ԲԿՄԱ՝ 0:3:

Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Վան»-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Շիրակ» և «Նոա»-«Ուրարտու» հանդիպումները:

Նմանատիպ նյութեր