slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Fastex-ը՝ «Արարատի» տիտղոսային հովանավոր
211652_close_icon

Fastex-ը՝ «Արարատի» տիտղոսային հովանավոր

views-count1822 դիտում article-date 15:04 01-03-2023
Երևանի «Արարատը» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Fastex ընկերության հետ: Այսուհետ Fastex-ը հանդիսանում է «Արարատի» տիտղոսային հովանավորը: 

Այս համաձայնագիրը միավորում է ամենամեծ պատմություն ունեցող հայկական ակումբն ու նորարարական և արագ զարգացող հայկական ընկերությունը՝ երկրպագուների համար նոր, ավելի վառ տպավորություններ ստեղծելու նպատակով:

Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։ 

«Արարատ-73»-ի  փառահեղ հաղթանակների 50-ամյակի տարում շատ ուրախալի է մեր կողքին նման ընկերություն ունենալը։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ, իսկ դրա արդյունքները տեսանելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող «Արարատի» բազմաթիվ երկրպագուների համար,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Ուրախ ենք ընդլայնելու Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային բրենդի հետ, ինչպիսին «Արարատն» է», իսկ ԽՍՀՄ առաջնությունում և գավաթում տարած հաղթանակների 50-րդ տարեդարձն էլ ավելի խորհրդանշական ու արժեքավոր է դարձնում համագործակցությունը մեր ընկերության համար,- ասել է Fastex-ի սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր