211652_close_icon
views-count26566 դիտում article-date 10:40 28-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. կան վիրավորներ․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի դիմաց բախվել են Mercedes E320 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 45-ամյա Արեն Սողոմոնյանն ու 32-ամյա Հովսեփ Ավետիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթեզրին։

Օպերատիվորեն ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Nissan-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում կատարել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Կարեն Գալստյանը։

Վթարի մասին Պարեկային  Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր