3024 դիտում
13:27 23-12-2017
«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր
Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցում կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում՝ երկու քաղաքների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:
Ներկայացնելով Երևանի առողջապահական համակարգի առաջնահերթություններն ու ոլորտում իրականացվող ծրագրերը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների պայմանների բարելավման ուղղությամբ: Նշվել է նաև, որ Երևանում այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում բուժհաստատությունները նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրելու ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչների համար ապահովել որակյալ բուժծառայություններ:
Իր հերթին կարևորելով առողջապահական համակարգի հետևողական զարգացումը՝ Մոսկվայի կառավարության առողջապահության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Տատյանա Մուխտազարովան նկատել է, որ որակյալ ծառայությունների մատուցման հարցում անչափ կարևոր է նոր տեխնոլոգիաների կիրառումն ու բուժհաստատությունները ժամանակակից սարքավորումներով համալրելը:
Կողմերը պայմանավորվել են երկու քաղաքների համագործակցության ծրագրի շրջանակում խորացնել փոխգործակցությունն ու մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված փորձի փոխանակումները:
Այնուհետ երևանյան պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաք ժամանած «Սուրբ Աստվածամայր» և «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրենները Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել են բժշկական կենտրոնում՝ ծանոթացել ՌԴ ամենամեծ բուժհաստատության պայմաններին և կառավարման մոտեցումներին:
Նմանատիպ նյութեր
1227 դիտում
15:18 20-10-2022
ՀՀ նախագահը և Պլովդիվի քաղաքապետը քննարկել են փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր
1366 դիտում
20:08 25-02-2023
Էրդողանն ու Ալիևը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
5593 դիտում
12:48 22-12-2017
Երևանյան ջազի շունչը Մոսկվայում. գալա-համերգ` «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը