211652_close_icon
views-count22091 դիտում article-date 11:01 22-02-2023

Շղթայական ավտովթար Երևանում․ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ բախվել են BMW-ն, Mitsubishi Pajero-ն, Opel Astra-ն, VAZ 2107-ն ու Hovo բեռնատարը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Հալաբյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են 27-ամյա Գրիգոր Խաչերեանի վարած BMW 530 մակնիշի, 63-ամյա Դավիթ Թորոսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի, 23-ամյա Արմեն Գալստյանի վարած VAZ 2107 մակնիշի, 25-ամյա Արման Մովսիսյանի վարած Hovo մակնիշի բեռնատարն ու 67-ամյա Գեղամ Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանն ու պարեկ Մհեր Մանուկյանը։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր