11152 դիտում
20:45 21-02-2023
Սպիտակի ոլորաններում մի քանի ժամ շարունակ մերկասառույցի դեմ պայքարում էին Լոռու մարզպետարանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության և Լոռու գումարտակի պարեկները, ինչի շնորհիվ երթևեկությունը դարձել է անվտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ՝ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Լոռու փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ մարզպետարանի Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Սպիտակի ոլորաններում արգելափակումից դուրս են բերել մի քանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն էլ, հրամանատարի տեղակալ Արգամ Հակոբյանի գլխավորությամբ Սպիտակի ոլորաններում մի քանի քաղաքացիների օգնություն են ցուցաբերել, մինչև փոխմարզպետի գլխավորությամբ ճանապարհն սպասարկող ճանշինը կատարել է ոլորանները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։
Իրենց օպերատիվությամբ աչքի են ընկել նաև Սպիտակի ոլորանների հատվածում ծառայություն կատարող Լոռու գումարտակի պարեկները, ովքեր նաև մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների նստեցրել են իրենց ծառայողական ավտոմեքենաները մինչև ճանապարհը դարձել է անցանելի։
Այս պահին Լոռու մարզպետի կարգադրությամբ շարունակվում է Սպիտակի ոլորաններում հերթապահությունը։ Լոռու փրկարարական վարչության պետի հսկողությամբ էլ փրկարարները նույնպես կատարում են հերթապահություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+