Բայդենը Վարշավայում հանդես կգա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ ուշ երեկոյան Ուկրաինայից մեկնել է Լեհաստան:
Ուկրաինա կատարած անակնկալ այցի ընթացքում Բայդենը հանդիպել է իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ և ռազմական ու ֆինանսական նոր օգնություն է խոստացել ռուսների ագրեսիան դիմագրավող երկրին: Հաղորդում է «Ազատությունը»։
Ջո Բայդենը վարշավյան այցի ընթացքում հանդիպում է նախագահ Անջեյ Դուդայի հետ: Երկու ղեկավարները քննարկելու են Ուկրաինային սատարելու և, մասնավորապես, նոր սպառազեն ու մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը:
ԱՄՆ նախագահը Վարշավայում պետք է հանդես գա ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարվան նվիրված հատուկ ուղերձով:
Լեհ քաղաքական գործիչների համոզմամբ, Բայդենի այցը վկայում է այն մասին, որ Լեհաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից դարձել է առանցքային երկիր ոչ միայն աշխարհագրական դիրքի, այև Ուկրաինային վճռականորեն աջակցելու բերումով: