211652_close_icon
views-count1603 դիտում article-date 10:51 21-02-2023

Իմ հաղթանակի գիշերը կզանգահարեմ Պուտինին և Զելենսկիին, և մենք գործարք կկնքենք 24 ժամվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում, ապա «հենց նույն գիշերը» կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝  ուկրաինական հակամարտությունը լուծելու համար հանդիպում անցկացնելու նպատակով։ Գրում է ria.ru-ն:

«Բառացիորեն նույն գիշերը, երբ հայտնի կդառնա իմ հաղթանակի մասին, ես կզանգահարեմ երկու հոգու՝ Պուտինին և Զելենսկիին։ Ես նրանց կասեմ. «Մենք պետք է հանդիպենք»։ Մենք գործարք կկնքենք 24 ժամվա ընթացքում»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։

Նրա ելույթը հեռարձակել են հանրապետականներին համակրող ամերիկյան հեռուստատեսային ցանցերը։

Նմանատիպ նյութեր