1600 դիտում
13:55 17-02-2023
Լատվիայի Սեյմը որոշել է հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաները տրամադրել Ուկրաինային
Լատվիայի Սեյմը հինգշաբթի վերջնական ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցելու օրենքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս անհատույց Ուկրաինային հանձնել պետությանը պատկանող տրանսպորտային միջոցներ, այդ թվում եւ այն ավտոմեքենաները, որոնք առգրավվել են հարբած վարորդներից։ Այս մասին տեղեկացրել է Delfi պորտալը՝ հղում կատարելով LETA գործակալությանը։
«Ներկայում մենք կարող ենք իրացնել հարբած վարորդներից առգրաված տրանսպորտային միջոցները՝ դրանք վաճառելով, վերամշակման հանձնելով կամ պահեստամասերն օգտագործելով, բայց մենք տեսնում ենք, որ ներկա պայմաններում դրանք ավելի օգտակար կլինեին Ուկրաինայի ժողովրդին»,- պորտալը մեջբերել է Սեյմի պաշտպանության, ներքին գործերի եւ կոռուպցիայի կանխման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բերգմանիսի խոսքերը։
Փոփոխությունները ենթադրում են, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշումն ընդունելու է կառավարությունը։ Փոխանցման գործընթացը կիրականացնի այն կազմակերպությունը, որը համագործակցում է Ուկրաինայի կառավարության հետ եւ օգնության կոնկրետ խնդրանքներ է ստացել։

Նմանատիպ նյութեր
1158 դիտում
12:03 09-09-2022
Լատվիայի Սեյմը օրենք է ընդունել Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին
1053 դիտում
21:18 20-12-2022
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Լատվիայի վարչապետին
Այս բաժնից
1306 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1171 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1237 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա