1144 դիտում
16:44 16-02-2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից. Հակոբ Արշակյանը՝ ՉԺՀ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը: Հայտնում է ԱԺ-ն։
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ հավելել՝ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Երկկողմ փոխգործակցության շրջանակում ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերն ու մասնավորապես բարեկամական խմբերի գործուն նշանակությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա պատճառով առաջացած հումանիտար հետեւանքներին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նման քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, եւ դա պետք է հստակ ու հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից:
Դեսպանը կարեւորել է խնդրի կարգավորումը խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ պատրաստ են միջազգային կազմակերպությունների հետ աջակցել հարցի լուծմանը:
Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար՝ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը եւ խոսել չինական գործարար համայնքի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարեւորության մասին: Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարի նախատեսվում է տնտեսական բարձր աճ եւ պետության կողմից կապիտալ ծրագրերի ակտիվացում: Բաբկեն Թունյանն անհրաժեշտ է համարել հետագա անելիքների հստակեցումը եւ առաջիկա գործողությունների նախնական ճանապարհային քարտեզ ունենալը:
Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում բարեկամական խմբերի աշխատանքին, որը կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:
Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանը երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր
1183 դիտում
13:45 18-07-2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև
1386 դիտում
14:58 23-12-2022
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ
1016 դիտում
15:08 14-01-2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում․ «Freedom House»
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը