211652_close_icon

Ալիևն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

views-count1267 դիտում article-date 15:22 14-02-2023
Երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ նախքան այդ Խովաևն այցելել էր Հայաստան: Ռուս դիվանագետը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին:

Նմանատիպ նյութեր