Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում, գրում է tert.am-ը։
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: