211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:28 15-07-2022

Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ АПА-ն հաղորդում է, որ Տոյվո Կլաարը Ալիեւին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիեւը շնորհակալություն է հայտնել եւ խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։

«Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջեւ ծառացած ականների խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած մեր հայրենակիցների հետ կապված։

Երկրի ղեկավարն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը եւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- մեջբերում է լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր