1081 դիտում
18:31 10-02-2023
ՀՀ ֆինանսների նախարարության և ԵՊՀ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր` փետրվարի 10-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։
Նախարար Հովհաննիսյանը, խոսելով Ֆինանսների նախարարության՝ որպես գրավիչ աշխատավայրի վերաբերյալ իր պատկերացումների մասին, հույս է հայտնել, որ ԵՊՀ լավագույն շրջանավարտներն իրենց աշխատանքային կարիերան կկերտեն հենց նախարարությունում:
Ստորագրման արարողությանը հաջորդել է շփում ուսանողների և դասախոսների հետ` հարց ու պատասխան ձևաչափով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել են հնչեցված հարցերին և խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։

Նմանատիպ նյութեր
1364 դիտում
21:19 10-11-2021
Համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵՊՀ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան