211652_close_icon

«ՀՀ ԱԳ նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

views-count397 դիտում article-date 13:25 27-09-2025
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նմանատիպ նյութեր