211652_close_icon
views-count840 դիտում article-date 11:51 06-02-2023

Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը։ Այս մասին գրում է tass.ru-ն:

Ինչպես վկայում են Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները, երկուշաբթի Ռադայում գրանցվել է ռազմական դրության երկարաձգման մասին պետության ղեկավարի հրամանագիրը հաստատող օրինագիծը։

Ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրության ռեժիմը, չի նշվում։

Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել։ Նախորդ անգամ երկարաձգման ժամկետը 90 օր էր։

Նմանատիպ նյութեր