935 դիտում
18:33 05-02-2023
Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ
Tert.am-ը գրում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին:
«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա: Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։
Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, և մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների պահպանման նպատակով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կաքում․

Նմանատիպ նյութեր
1299 դիտում
16:30 08-12-2020
ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է վերսկսվեն բանակցությունները, կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին. Լաքոտ
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր