1207 դիտում
15:17 02-02-2023
Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը. Լավրով
Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում, եւ երբ երկար տարիներ Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, եւ հետո, երբ քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հուսահատություն տիրեց, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռ նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Россия 24 հեռուստաալիքի և ria.ru-ի հարցազրույցում։
«Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում։ Այժմ, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1991թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով, դե, մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է»,- նշել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր
1170 դիտում
15:18 22-09-2020
Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան. News.am
3812 դիտում
19:08 10-10-2017
Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը. ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Ստելա Կիրյակիդիսը
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել