211652_close_icon
views-count506 դիտում article-date 10:48 02-02-2023

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնում է Ալմաթի. Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Վարչապետն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Digital Almaty Awards միջազգային համաժողովին: 

Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:

Նմանատիպ նյութեր