211652_close_icon
views-count479 դիտում article-date 12:36 30-01-2023

Աշտարակի, Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Արարատի մարզում մառախուղ է

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Թալինի միջհամայնքային, Արագածոտնի մարզի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակի, Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր