Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն. այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են որոնման և ջախջախման գործողությունները»,- հայտնեց նա:
«Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն: Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն: Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։
«Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ամենաթանկն է: Պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=ihFs8LJQMbo&feature=emb_logo]Tert.am[/url]-ի