Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքները
Եվրախորհրդարանը հունվարի 18-ին լիագումար նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքները, հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը։
Նշվում է, որ լիագումար նիստում քննարկումները տեղի կունենան հունվարի 18-ին, որից հետո հունվարի 19-ին տեղի կունենա քվեարկություն:
«Ընթացակարգի ենթատեսակ» սյունակում նշված է հետեւյալը՝ «հրատապ քննարկում կամ բանաձեւ»։
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Սա Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։