784 դիտում
16:27 12-01-2023
Քննադատությունները, թե ռուս խաղաղապահներն վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի․ ԱՀ պետնախարար․ NEWS.am
Քննադատություններն ու խոսակցությունները, թե ռուս խաղաղապահներն ինչ-որ վատ բան են անում, ոչնչի չեն հանգեցնի, քանի որ դրանով մենք կօգնենք միայն Ադրբեջանին, որը երազում է ռուս խաղաղապահների դուրսբերման մասին։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Գրում է NEWS.am-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս երազանքն իրականանա։ Խաղաղապահները պետք է մնան այստեղ և մնան տասնյակ տարիներ՝ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում։ Չեմ ուզում մեկնաբանել քաղաքական գործչի (ՀՀ վարչապետ Փաշինյանի - խմբ.) խոսքերը: Եթե կա նման կարծիք (որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները-խմբ.), ես առաջարկում եմ գալ, կանգնել մեզ հետ և տեսնել, թե այստեղ ինչ մեծ դեր են խաղում ռուս խաղաղապահները»,- ասաց նա։
Խոսքերը, նրա գնահատմամբ, կորցրել են իրենց արժեքը. «Ռուս խաղաղապահներն իսկապես ծանր վիճակում են: Մենք կցանկանայինք և կա նման հնարավորություն, որ նրանց մանդատը լինի ավելի հստակ, ավելի երկարաժամկետ, խաղաղապահների թիվն ավելանա։ Առանց նրանց իրավիճակն էլ ավելի բարդ կլիներ, ուստի հեշտ է քննադատել՝ ապրելով Լեռնային Ղարաբաղից դուրս։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց ծանր վիճակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Սա միակ ճանապարհն է»,- հավելեց Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր
1099 դիտում
12:48 30-08-2023
«Հանուն ոչնչի». ծանր բառեր են, որ արտաբերեց հայտնի անձը, չկա նման բան․ ԱՀ ԱԺ նախագահ
Այս բաժնից
598 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
487 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
718 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am