740 դիտում
13:05 11-01-2023
Զելենսկին ուկրաինացի մի քանի պատգամավորների զրկել է քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» նախկին կուսակցության ժողովրդական պատգամավորներ Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին և Ռենատ Կուզմինին, ինչպես նաև նախկին ժողովրդական պատգամավոր Անդրեյ Դերկաչին։ Այս մասին նախագահ Զելենսկին հայտնել է իր երեկոյան տեսաուղերձում:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության նախապատրաստած նյութերի հիման վրա և մեր պետության Սահմանադրության համաձայն՝ ես որոշում եմ ընդունել չորս անձանց քաղաքացիությունը դադարեցնելու մասին. նրանք են՝ Անդրեյ Լեոնիդովիչ Դերկաչը, Տարաս Ռոմանովիչ Կոզակը, Ռենատ Ռավելևիչ Կուզմինը և Վիկտոր Վլադիմիրովիչ Մեդվեդչուկըե,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Միևնույն ժամանակ Զելենսկին հավելել է. «Եթե ժողովրդի ներկայացուցիչներն ընտրում են ոչ թե Ուկրաինայի ժողովրդին, այլ Ուկրաինա ժամանած մարդասպաններին ծառայելը, ապա մեր գործողությունները կլինեն համապատասխան»։ Նրա խոսքով՝ սրանք վերջին նման լուծումները չեն, ծառայություններն աշխատում են։ Փաստաթուղթը դեռ պաշտոնապես չի հրապարակվել։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու 13 քահանաների։

Նմանատիպ նյութեր
2747 դիտում
16:52 04-12-2015
Սաակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից
1865 դիտում
16:10 19-08-2016
Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկում է ահաբեկիչների հետ կապեր ունեցողներին զրկել քաղաքացիությունից
7636 դիտում
22:04 26-07-2017
Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Այս բաժնից
1060 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
988 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
829 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու