Վրաստանի վարչապետն ու նախագահը հայ ժողովրդին շնորհավորել են Սուրբ Ծննդյան առթիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել հայ ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Սուրբ Ծննունդը և Աստվածահայտնության տոնը»։
Ղարիբաշվիլին նշել է, որ վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։
Վարչապետն ուրախություն է հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի են խորանում։
«Ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայր հայ ժողովրդին այս օրվա կապակցությամբ։ Բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը…
Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն»,- ասել է վարչապետը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
Նախագահն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել:
«Շնորհավորում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա միաբանությանը Վրաստանում և ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
Թող խաղաղությունը, առողջությունը և բարօրությունը ձեզ և ձեր ընտանիքներին բերեն բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր»,- գրել է նախագահը: