211652_close_icon
views-count93694 դիտում article-date 11:37 01-01-2023

Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվալներով ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են ոստիկանության նախկին պաշտոնյայի, գնդապետի տղային ծեծի ենթարկած ու դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 3 կասկածյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզությունում օպերատիվ տվյալներ ստանալով, այնուհետև այդ տվյալներն իրացնելով ու համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ՝ երեկ՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին են ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման ենթարկել Երևանի 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են 32-ամյա Շահեն Ն-ն, 21-ամյա Արեգ Վ-ն, 21-ամյա Տիգրան Վ-ն։

Վերջիններս կասկածվում են դեկտեմբերի 30-ին Արաբկիր վարչակնա շրջանի Մամիկոնյանց փողոցում 35-ամյա Էդուարդ Նադարյանի հետ վիճաբանելու, նրան դանակի մի քանի հարված հասցնելու մեջ։ Վիճաբանության ժամանակ էլ Է. Նադարյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոցներ էր արձակել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված արարքի համար որոնում են նաև Երևանի բնակիչ՝ 23-ամյա Մարտին Մ-ին և ոմն Արթուրի, ում ինքնությունը պարզվում է։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հերքվել է նաև այն, որ երբ դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, հայտնել էին, որ հնարավոր է՝ Է. Նադարյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսել իր հոր՝ ոստիկանության նախկին պաշտոնյա, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանի պատճառով։

Պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել ժամը 02։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 34Բ շենքի դիմաց աղմկելու համար, որի ժամանակ Է. Նադարյանը եղել է միայնակ, իսկ մնացածը՝ միասին։ 

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ ում կողմից է դանակի բազմաթիվ հարվածներ ստացել վիրավորը, ինչպես նաև հայտնաբերելու համար հանցագործության գործիք դանակը կամ դանակները։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ էր հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր քաղաքացի։

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գնդի հրամնատաար Անդրանիկ Իսախանյանի, 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։

Տեղում 1-ին վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանը, պարեկ Նվեր Մուրադյանն ու կրտսեր պարեկներ Հրանուշ Խաչատրյանն ու Արսեն Մովսիսյանը սահմանազատել էին տարածքը, տեղում կատարել ուժեղացված ծառայություն։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․ «Լսեցինք շտապօգնության ու պարեկների ավտոմեքենաների ձայնային ազդանշանները ու տեսանք, որ պարեկները արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից վիրավոր մի քաղաքացու իջեցրեցին և վազելով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Բժշիկներն էլ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին ու վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց։ Հետո տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ, պարեկներ մտան բակ ու պարեկները սկսեցին լենտով փակել այդ հատվածը»։

Ահազանգով ժամանել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ ավագ քրեական փորձագետ Տիգրան Իսկանդարյանի գլխավորությամբ։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։

Ժամանել էին նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի և ավագ քննիչ Վահե Զարգարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները ու քննիչները պարզել էին, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա էր եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր