Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները Լաչինի շրջանում
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Նիզամ Օսմանովը եւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիեւը տեսչական ստուգումներ են իրականացրել Լաչինի շրջանի նոր ռազմական օբյեկտներում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նրանք նաեւ այցելել են մարտական դիքեր։ Տեղակայման կետերում կառուցվել են շտաբների շենքեր, ճաշարաններ, զինասենյակներ, բուժկետեր, զինվորական զորանոցներ, բաղնիք-լվացքատներ, պահեստներ եւ ավտոպարկեր։ Անխափան էլեկտրամատակարարման համար նախատեսված են գեներատորներ եւ արեւային մարտկոցներ։