6798 դիտում
09:56 16-09-2017
«Սուբյեկտի» օբյեկտները. ԿԳ փոխնախարարը զբաղվել է բնակարանների գնմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երևանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ:
Մասնավորապես նա 45 մլն և 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով` բնակարան, 30 մլն դրամով` հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս:
Բացի այս՝ նա ունի Volkswagen Jetta 2.8 մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ և 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 811 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանի մասին է, ով «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է. նրա շնորհիվ ժամանակին դարձավ պատգամավոր, հիմա էլ՝ փոխնախարար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1404 դիտում
16:27 26-11-2020
Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ
1123 դիտում
12:11 30-12-2022
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները Լաչինի շրջանում
1710 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»