211652_close_icon
views-count35119 դիտում article-date 10:49 28-12-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մոտ 12 տոննա ցորենով բարձված MAZ-ը բախվել է Mercedes-ին, 2 կմ առաջ է ընթացել և կողաշրջվել. կա վիրավոր. ողջ ճանապարհը լցված է ցորենով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ցորենով բարձված MAZ մակնիշի բեռնատարը բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Զավեն Ադամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային և մոտ 2 կմ առաջ ընթանալով, կողաշրջվել ու բախվել է կամրջի երկաթե սյանը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով MAZ-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նած տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 4-րդ խումբը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի  գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Էդգար Մելքոնյանը, Իսահակ Դարբինյանը, Էդգար Հովհաննիսյանը։

Կողաշրջվելու հետևանքով ցորենը, որը կլինի մոտ 12 տոննա, ամբողջությամբ թափվել է և մեծ մասն էլ լցվել կամրջից ներքև՝ Երևան-Գյումրի ճանապարհին։

Այս պահին ճանապարհային ոստիկանները, չսպասելով Ճանշինի ժամանմանը, սեփական միջոցներով մաքրում են ճանապարհը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում քննարկվում է, թե արդյոք վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությո՞ւնն է զբաղվելու, թե՞ Ճանապարհային ոստիկանությունը, որտեղ էլ պարզելու են MAZ-ի վարորդի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող Մ.Բուատ ՍՊԸ աշխատակիցները, պատասխանատու  Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր բահերով ճանապարհից հեռացնում եմ թափված ցորենը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր