HIMARS-ը դուրս է գալիս, ռուսները գնում են. Ուկրաինայի ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես է ԱՄՆ-ի փոխանցած զենքն աշխատում ընդդեմ ռուսների
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ` ցույց տալով ԱՄՆ-ի տրամադրած HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի աշխատանքն ընդդեմ ռուսական զորքի։ Տեսանյութը հայտնվել է գերատեսչության թվիթերյան էջում։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, ամերիկյան Metallica խմբի երգի հնչյուններով ուղեկցվող կադրերում երևում է՝ ինչպես են HIMARS-ը գիշերը ոչնչացնում թշնամուն։
«Լույսը մարում է, դուրս է գալիս HIMARS-ը, ռուսները գնում են»,- գրված է մակագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ «Հարավ» օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Կովալչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան չի կորցրել ԱՄՆ-ի փոխանցած HIMARS համակարգերից և ոչ մեկը, յուրաքանչյուր հրթիռ խոցել է թիրախը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Exit light. Enter HIMARS. Exit russians.
— Defence of Ukraine (@DefenceU) August 2, 2022
Every russian occupier in Ukraine lyrics of this song...
And already sleeps with one eye open…
Music by @Metallica pic.twitter.com/KCDmumqPpW