211652_close_icon
views-count73380 դիտում article-date 21:49 21-12-2022

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Զոդի» կամրջի մոտ բախվել են Կամազն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել  օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորները «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս են եղել, երբ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է «Արարատ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր