1502 դիտում
09:36 22-09-2021
Ինչպիսի ազդեցություն ունի Աֆղանստանի հարցը ԼՂ հակամարտության վրա․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, նշել է վերլուծաբան Ռոջեր Քանգասը Ջորջթաուն համալսարանի՝ Աֆղանստանի թեմայով կազմակերպած քննարկմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Ըստ վերլուծաբանի, սակայն, Աֆղանստանում իրավիճակը զարգանում է ոչ ի օգուտ Թուրքիայի:
«Ամռան սկզբին թվում էր, որ Թուրքիան հիանալի հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ հետամերիկյան և հետՆԱՏՕ -ական Աֆղանստանում: Այժմ, պատկերն այնպիսին է, որ Անկարան շատ ավելի քիչ ներկայություն ունի այստեղ, կարող է արգելափակվել կամ ստիպված լինել սահմանափակել իր գործունեությունն Աֆղանստանում»,- ասում է Ռոջեր Քանգասը:
Նա հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը հանձնվել էր Թուրքիային, որը վերահսկում էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Ըստ վերլուծաբանի՝ դա որոշակի պատրանք ստեղծեց, որ Թուրքիան հնարավորություն ունի առանցքային դեր ստանձնել Աֆղանստանում:
«Թալիբները հստակ հասկացրել են, որ Թուրքիան չունի այդ դերը: Դա համաձայնություն էր Ղանիի կառավարության հետ: Թալիբանի վերաբերմունքն այնպիսին է, որ իրենք կարիք չունեն թուրքական ռազմական կամ անվտանգության ուժերի՝ իրենց ակտիվները վերահսկելու համար»,- ասում է վերլուծաբանը:
Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ կարող են ստանձնել առանցքային դերակատարություն «հետամերիկյան» Աֆղանստանում:
«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսին են, օրինակ, Քաթարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը:
Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան:
«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների եւ բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:
Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1253 դիտում
10:32 09-12-2022
Միացյալ Նահանգներն այսօր վճռորոշ ազդեցություն ունի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում. «Ամերիկայի ձայն»
3494 դիտում
09:29 21-10-2020
Ինչպիսի մտահոգություններ ունի Իրանը ԼՂ հակամարտության հարցում. «Ամերիկայի ձայն»
856 դիտում
19:04 06-08-2024
Ի՞նչ ազդեցություն կթողնեն ամերիկյան F-16-ներն ուկրաինական պատերազմի վրա․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»