1122 դիտում
11:38 08-12-2022
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչվում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, հայտնում է svoboda.org-ը:
Փաստաթուղթը դատապարտում է Ռուսաստանին «Ուկրաինայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրագործելու համար» և կոչ է անում ԱՄՆ-ին և դաշնակիցներին շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև հետաքննություն անցկացնել՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։
Բանաձևն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում «Մագնիտսկու օրենքի» համաձայն պատժամիջոցներ սահմանել ցեղասպանության մեջ ներգրավված մարդկանց դեմ։ Բանաձևի հեղինակները, ի թիվս այլոց, եղել են դեմոկրատներ Բեն Քարդինը (նա գլխավորում է ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովը) և Ռիչարդ Բլումենտալը, ինչպես նաև հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ջիմ Ռիշը։
«Պուտինն իր գործողություններով շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակն է վերջ տալ ուկրաինացի ժողովրդի գոյությանը: Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության ապացույցներն Իրպինում և Կիևի շրջանի այլ հատվածներում», - ասել է Ռիշը:
Միջազգային քրեական դատարանը հետաքննում է Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունները։
Ռուսաստանը հերքում է, որ իր զինվորականները սպանել են խաղաղ բնակիչների։ Ավելի վաղ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման կապակցությամբ աշխարհի մի քանի երկրների խորհրդարաններ Ռուսաստանը հայտարարել էին ահաբեկչության հովանավոր, իսկ Եվրախորհրդարանը հաստատել էր նման բանաձևը։ Նմանատիպ փաստաթղթեր արդեն մի քանի անգամ ներկայացվել են ԱՄՆ Կոնգրեսին, սակայն դրանցից ոչ մեկը դեռ չի ընդունվել։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
12:34 23-05-2023
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները միաձայն ճանաչել է «ցեղասպանություն»
4227 դիտում
20:49 08-08-2018
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ասանժին կոչ է արել վկայություն տալ Ռուսաստանի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտության մասին
Այս բաժնից
1033 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
988 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1015 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն