211652_close_icon
views-count4014 դիտում article-date 20:49 08-08-2018

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ասանժին կոչ է արել վկայություն տալ Ռուսաստանի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտության մասին

ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովը WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին անսպասելի կոչ է հղել։ Հաղորդում է [url=https://edition.cnn.com/2018/08/08/politics/senate-intelligence-committee-julian-assange-testify/index.html]CNN[/url]-ը։ ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ջուլիան Ասանժին առաջարկել է տեղեկություններ տրամադրել 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի Դաշնության միջամտության մասին: WikiLeaks-ի իրավաբանական թիմը նշել է, որ ընդունում են առաջարկը։ ԱՄՆ սենատի հանձնաժողովը ընդգծել է, որ վկայությունը պետք է համապատասխանի էթիկական չափանիշներին։

Նմանատիպ նյութեր