1572 դիտում
13:55 07-12-2022
Տեղի է ունեցել 1-ին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակվածների երդման և վկայականների հանձնման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայտնում է Հարկադիր ծառայությունը։
Համալրելով ծառայության սպայական կազմի շարքերը՝ 13 նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները։
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, շնորհավորելով նորանշանակ հարկադիր կատարողներին, նրանց մաղթել է բարի ծառայություն և նվիրվածություն՝ անշեղորեն իրականացնելու ծառայողական պարտականությունները։
«Բավականին լուրջ առաքելություն եք իրականացնելու, որն անմիջականորեն շոշափում է մեր քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը։ Այստեղ է, որ պետք է լինեք աչալուրջ և նրբանկատ։ Ծառայությունը տևական ժամանակ է՝ լուրջ բարեփոխումների իրականացման ճանապարհ է անցնում, և դուք այդ բարեփոխումների առաջամարտիկներն եք լինելու։ Դուք եք փորձարկելու կատարված փոփոխությունները, քննության առնելու այդ բարեփոխումների արդյունքները։ Ձեզնից ակնկալիքները մեծ են։ Եղեք պատասխանատու, կազմակերպված, գործեք օրենքի տառին և իրավունքի ոգուն համապատասխան՝ չանտեսելով բարոյականության նորմերը և հանրային ծառայողի վարքագծի կանոնները»,- նշել է Սերգեյ Մեղրյանը։

Նմանատիպ նյութեր
6633 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
817 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը