897 դիտում
10:33 07-12-2022
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։
Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։
Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։
Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն է հայտնել հատկապես միջազգային զինված հակամարտություններում կրոնական ազատությունների նկատմամբ անհանգստացնող գործելակերպերը օրինակներ բերելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի և 2022թ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ընթացքում ու դրանից հետո հաստատության կողմից հավաքագրված փաստերից։
Քրիստիննե Գրիգորյանը նաև խոսել է ներպետական մակարդակում առկա իրավիճակից՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության կողմից այս ազատությունների ապահովմանն ուղղված աշխատանքների բնույթը։
Դեսպան Հուսեյնն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ որպես անկախ հաստատություն Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է կրոնական ազատությունների ապահովման հարցերին թե անհատական դիմումների շրջանակներում, թե խնդրահարույց դատավարություններին հետևելով և թե Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու միջոցով։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
3709 դիտում
17:55 30-07-2018
Նախարար Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը
1907 դիտում
11:53 28-07-2015
Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցը. Հայաստանը 1-ին խմբի երկրների շարքում է
6564 դիտում
08:45 31-05-2018
Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին Պետքարտուղարության տարեկան զեկույցը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
562 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել
427 դիտում
21:20 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը