211652_close_icon
views-count737 դիտում article-date 15:39 05-12-2022

Մոսկվայում ընթանում են ռուս-ադրբեջանական բանակցությունները

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովը ծաղկեպսակ է դրել Ռուսաստանի մայրաքաղաքի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Այնուհետ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է նրանում, որ ամեն կերպ աջակցի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և ընդհանուր առմամբ, վստահության ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային կառույցների, քաղաքագետների և օրենսդիրների գծով:

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր